19 août 2017 à 18:48

ARARAT MAX CUP : TOURNOI U11

Ձորաղբյուրում կայացել է Արարատ Max Cup մանկապատանեկան մրցաշարը (լուսանկարներ)

13:47 15.08.2017

Ձորաղբյուրում կայացել է Արարատ Max Cup մանկապատանեկան մրցաշարը (լուսանկարներ)ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ

Ջորաղբյուրում՝ «Արարատի» մարզաբազայում կայացել է մանկապատանեկանֆուտբոլային մրցաշար:

7 թիմեր 2 օրում վիճարկել են «Ararat Max Cup» անվանումը կրող անդրանիկ մրցաշարի հաղթողներին:

Մասնակցել են «Արարատ-1», «Արարատ-2», «Զովունի», «Ավան», «Գրանդ Սպորտ», «Դավիթաշեն», «Նոր Հաճն» թիմերը. բոլոր թիմերը կազմված էին 2005 թվականին ծնված խաղացողներից: Հաղթող է դարձել «Արարատ-1» թիմը:

Մրցաշարի հիմնական կազմակերպիչները «Արարատի» մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանը և ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն են: Նրանք մտադրություն ունեն մրցաշարը դարձնել պարբերական:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթով, մեդալներով և պատվոգրերով:

Commentaires